🥇Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ միջազգային անկախ աուդիտի արդյունքներով «Տ.Տ.Տ.» ՍՊԸ-ն (GTS Group) պաշտոնապես ճանաչվել է որպես Grundfos Gold Service Partner։ Հատկանշական է, որ մեր ընկերությունը հանդիսանում է այս բարձր կարգավիճակին արժանացած միակ գործընկերը ողջ տարածաշրջանում։
Gold Service Partner կարգավիճակը շնորհվում է միայն այն ընկերություններին, որոնք ցուցաբերում են գերազանցություն հետևյալ ուղղություններով. Սպասարկման որակի կառավարում և միջազգային ստանդարտների կիրառում։
- Անձնակազմի բարձր մասնագիտական պատրաստվածություն։
- Ժամանակակից տեխնիկական և գործիքային հագեցվածություն։
- Հաճախորդների սպասարկման արագություն և արդյունավետություն։
Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ հաստատում է «Տ.Տ.Տ.» ընկերության առաջատար դիրքը պոմպային սարքավորումների շուկայում և մեր հանձնառությունը՝ հաճախորդներին մատուցել միայն լավագույն ծառայությունները։