Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանի Հանրապետությունում պոմպերի ներմուծման և ինժեներական համակարգերի ոլորտում առաջատար դիրք է զբաղեցնում GTS Group-ը՝ վստահելի գործընկեր դառնալով պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների համար։ GTS Group-ի անդամ «Տ.Տ.Տ.» ընկերությունը արդեն ավելի քան 10 տարի կայուն ու վստահելի ներկայություն ունի հայաստանյան շուկայում։ Այն հանդիսանում է դանիական Grundfos ընկերության՝ աշխարհում պոմպարտադրության անվիճելի առաջատարի, պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և տարածաշրջանում ունի բացառիկ լիազորություններ։ «Տ.Տ.Տ.»-ն Հայաստանում ներկայացնում է Grundfos-ի առաջին և միակ լիազորված ցուցասրահը, ինչպես նաև միակ լիազորված Սերվիս Գործընկերը՝ իրավունքներ, որոնք չունի որևէ այլ կազմակերպություն տարածաշրջանում։ Ընկերության գործունեության շրջանակը չի սահմանափակվում միայն Հայաստանով․ Grundfos-ի ներկայացուցչությունն ապահովվում է ամբողջ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դարձնելով ոլորտի կարևոր հարթակ։ Grundfos-ը ներկայումս ունի ավելի քան 30 գործարան և ներկայացված է ավելի քան 60 երկրում՝ հաստատելով իր գլոբալ առաջնորդությունը ինժեներական լուծումների ոլորտում։ Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ «Տ.Տ.Տ.» ՍՊԸ-ի կողմից Հայաստանում և Հարավային Կովկասում Grundfos պոմպերի առաջին լիազորված ցուցասրահի և Սերվիս Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցասրահը ամբողջությամբ համապատասխանում է միջազգային բարձրագույն ստանդարտներին և կոչված է դառնալ ոլորտի մասնագիտական կենտրոն։ Այս նախաձեռնությունը ոչ միայն կարևոր քայլ է ընկերության զարգացման ճանապարհին, այլև զգալիորեն բարձրացնում է Հայաստանի դերը՝ որպես ինժեներական և տեխնիկական լուծումների տարածաշրջանային կենտրոն։ Միջոցառմանը ներկա էին Grundfos-ի Հնդկաստանի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային վաճառքի գլխավոր ղեկավար պարոն Ավչիին, Կենտրոնական Ասիայի տարածքային վաճառքի ավագ ղեկավար տկն․ Մերիչին, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր, միջազգային և տեղական գործընկերներ ու գործարարներ։ Օրը նշանավորվեց նաև համագործակցության հուշագրի ստորագրմամբ․ «Տ.Տ.Տ.» ընկերության հիմնադիր Տավրոս Գևորգյանն ու «Դեֆանս Հաուսինգ» ընկերության կոմերցիոն տնօրեն Սեյրան Մնացականյանը ստորագրեցին համաձայնագիր, որի համաձայն «Դեֆանս Հաուսինգ» բազմաֆունկցիոնալ, պրեմիում դասի նորակառույց թաղամասը կհամալրվի դանիական Grundfos պոմպերով։ Միջոցառումը ամփոփեց ոչ միայն «Տ.Տ.Տ.» ընկերության անցած ճանապարհը, այլև բացեց ապագայի նոր հեռանկարներ։ Ներկայումս քննարկվում է մի ծրագիր, որի շրջանակում Հայաստանը կարող է դառնալ Grundfos պոմպերի մատակարար Վրաստանին՝ ևս մեկ քայլ դեպի տարածաշրջանային առաջատարի դիրքի ամրապնդում։ «Տ.Տ.Տ.» ընկերության առաքելությունն է հայաստանյան շուկա բերել միջազգային բարձրակարգ բրենդներ՝ նպաստելով Հայաստանի կայացմանը որպես տեխնիկապես զարգացած, ինժեներական լուծումներով հագեցած և մրցունակ երկիր տարածաշրջանում։